Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

ՄԱԿ-ը այլ կառույցով փոխարինելու օրակարգը չափազանց վտանգավոր է համաշխարհային կայունության և անվտանգության համար

ՄԱԿ-ը այլ կառույցով փոխարինելու օրակարգը չափազանց վտանգավոր է համաշխարհային կայունության և անվտանգության համար
22.01.2026 | 13:36

Երեկ Վլադիմիր Պուտինը անդրադարձավ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ կապված նրա «Խաղաղության խորհրդի» նախաձեռնության հետ։

Իր ելույթում Ռուսաստանի նախագահը ընդգծեց հետևյալը․

«Այս կապակցությամբ նշեմ ամենակարևորը։ Ամենակարևորն այն է, որ ամբողջ գործընթացը բարենպաստ ազդեցություն ունենա պաղեստինա–իսրայելական հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ հիմնված ՄԱԿ-ի համապատասխան որոշումների վրա»։

Ռուսաստանի ղեկավարության բոլոր ելույթներում ընդգծվում է հավատարմությունը և ձգտումը՝ պահպանելու միջազգային իրավունքը ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի հիման վրա։ Ցանկացած նախաձեռնություն չպետք է փոխարինի ՄԱԿ-ին, այլ պետք է նպաստի դրա արդյունավետության պահպանմանն ու բարձրացմանը։

Այսինքն, ՄԱԿ-ը ինչ-որ այլ կառույցով փոխարինելու օրակարգը չափազանց վտանգավոր է համաշխարհային կայունության և անվտանգության համար և առաջ է մղվում ԱՄՆ-ի կողմից։ Իսկ ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի պահպանումը և դրանց արդյունավետության բարձրացումը Ռուսաստանի օրակարգն է՝ ուղղված համընդհանուր կայունության և անվտանգության ապահովմանը։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ